Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Վլադիմիր Սպիվակովը Հայաստանում է

Վլադիմիր Սպիվակովը Հայաստանում է
13.04.2015 | 11:06

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը Հայաստանում է: Մաեստրոն ժամանել է յուրահատուկ ձեռնարկով: Երևանում ապրիլի 14-16-ին կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երեք համերգների ժամանակ նվագախումբը կղեկավարի Վլադիմիր Սպիվակովը: Հայաստանյան համերգները տեղի կունենան ապրիլի 14-16-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ապրիլի 14-ի համերգային ծրագրում կհնչեն Մոցարտի ստեղծագործությունները՝ Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար թիվ 17-ը, «Ռեքվիեմ»-ը։ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան)։ Որպես մենակատար հանդես կգա դաշնակահարուհի Վարվառա Կուտուզովան: Ապրիլի 15-ին հանդիսատեսին կներկայացվեն Մոցարտի, Վերդիի, Բելինիի, Դոնիցետիի, Պուչինիի հայտնի ստեղծագործությունները։
Ապրիլի 16-ին կներկայացվի մուլտիմեդիա նախագիծ, որը կրում է Չապլինի ժամ՝ «Մեծ քաղաքի կրակները» խորագիրը։ Բոլոր համերգները կսկսվեն ժամը 19:15-ին:
Սպիվակովը առաջիկայում ելույթներով հանդես կգա Ֆրանսիայում, Վիեննայում, Նյու Յորքում և այլ երկրներում:

Դիտվել է՝ 894

Մեկնաբանություններ